Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական տարբեր գերատեսչություններ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկա ամիսներին այցեր ունենալ նաև պետական տարբեր գերատեսչություններ: «Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ, տարբեր հարցերի միջոցով բոլոր պետական պաշտոնյաներից պարզել, թե որ կառույցի ղեկավարն է տիրապետում իր ղեկավարած ոլորտին, որը՝ ոչ: Չի բացառվում, որ այն պաշտոնյաները, որոնք Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին չեն կարողանա պատասխանել, կզրկվեն իրենց «աթոռներից»: Ի դեպ, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը պատրաստվում է իր այցերն անել անակնկալ, որպեսզի իրապես պարզի, թե ինչ է կատարվում տարբեր գերատեսչություններում:
Կառավարությունից չեն բացառում, որ պաշտոնանկությունները կլինեն աշնանը, քանի որ այս ընթացքում Փաշինյանը նպատակ ունի մարզեր, տարբեր կառույցներ այցելել, իսկ արդեն աշնանը որոշումներ կկայացնի՝ կառավարության որ կազմով պետք է հետագայում աշխատի: Ի դեպ, բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին, որից հետո շատերի ճակատագիրը կորոշվի»:
Մանրամասները՝ թերթի համարում։

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
10509:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
15603:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
15800:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
14700:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
141Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
145Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
116Երեկ, 22:54