Սխալ հաշվարկներ և չարդարացված ակնկալիքներ․ «Հրապարակ»
![]() 165 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Մենք գրել էինք, որ կառավարությունը շաբաթներ առաջ շրջաբերական է իջեցրել գրեթե բոլոր գերատեսչություններին՝ պահանջելով իրականացնել բացառապես առաջնային ծրագրերը և հետաձգելով ոչ առաջնայինները։ Կառավարությունը կանգնել է որոշ ծախսեր հետաձգելու փաստի առաջ, քանի որ բյուջեում փող չկա։ Պարզվում է՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից ավելի քան 100 մլրդ դրամ պակաս հարկ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրը գնալով ավելի է սրվում, կառավարությունը սխալ հաշվարկներ ու ծրագրավորում է արել։ Նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, այլ երկրներից, եւ արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ ոչ։ Իսկ բյուջեում հարկերի հավաքագրման հաշվարկն ավտոմեքենաների վերաարտահանման հաշվարկով են արել ու կանգնել փաստի առաջ։ Հարկահավաքման ցածր ցուցանիշները նաև պատճառ են դարձել, որ ՊԵԿ-ը նստել է տարբեր կալիբրի տնտեսվարողների շնչին՝ տուգանքներ են սահմանում անգամ անհեթեթ դրվագներով, որ բյուջե լցնեն։ Գործարարներից ոմանք պատրաստվում են դատի տալ ՊԵԿ-ին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
