«Փաշինյանի արձակուրդն «անդորր» է «փոթորկից» առաջ»․ Հակոբ Բադալյան
![]() 180 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2024 թ., 09:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ, մոտ մեկ ամիս՝ հուլիսի 15-ից օգոստոսի 12: Սա թերևս պետությունների ղեկավարների համար չտեսնված երկար արձակուրդ է: Ես չեմ հիշում, որ երբևէ պետության առաջին դեմքը մեկնի այդպես երկարաժամկետ արձակուրդ: Սա ըստ էության կարող է լինել «անհոգության» նշան: Այսինքն, պետության ղեկավարը կարող է մեկամսյա արձակուրդ մեկնել այն դեպքում, երբ այդ պետությունը հոգս չունի, երբ այդ պետությունը կառավարվում է այսպես ասած ժամացույցի ճշգրտությամբ: Կարծում եմ հասկանալի է, որ Հայաստանի մասին այդպես խոսելը մեղմ ասած կլինի միամիտ՝ թե մարտահրավերների առատության եւ ինտենսիվության, թե կառավարման որակի ու արդյունավետության մասով: Ըստ այդմ, ենթադրում եմ, որ այդպիսի աննախադեպ և անգամ որևէ այլ պետության ղեկավարի համար տարակուսելի երկար արձակուրդային ժամկետը այդուհանդերձ ունի թերևս որևէ այլ պատճառ, մոտիվ: Նշվում է իհարկե, որ արձակուրդի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության չորորդ վեհաժողովին: Չենք կարող բացառել, որ նա մասնակցի նաև Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը: Ի դեպ, 2017 թվականին էլ Սերժ Սարգսյանն էր Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թեհրան մեկնել գտնվելով արձակուրդում՝ իհարկե ոչ մեկամսյա արձակուրդում: Բոլոր դեպքերում, Նիկոլ Փաշինյանի այս մեկամսյա աննախադեպ արձակուրդային «անդորրը» ըստ իս պայմանավորված է սպասվող «փոթորկալից» աշունով, այլ կերպ ասած՝ «անդորր է փոթորկից առաջ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
