Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ամերիկյան ընտրությունների ինտրիգը»․ քաղաքագետ

«Ամերիկյան ընտրությունների ինտրիգը»․ քաղաքագետ
203
Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 10:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Բայդենի տապալումը Թրամփի հետ բանավեճում, վերջինիս դեմ մահափորձը յուրահատուկ իրավիճակ են ստեղծել ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ՝ գրեթե անխուսափելի դարձնելով Թրամփի հաղթանակը:
Հանրապետականների թեկնածուն կարող էր ավելի ամրապնդել իր առավելությունը, եթե կուսակցության համագումարում հիմնական դարձներ հասարակության բևեռացումը վերացնելու, կոնսոլիդացիայի թեզերը:
Թրամփի ելույթի առաջին երեսուն րոպեները հենց դրա մասին էին, սակայն ելույթի մնացած մեկ ժամը դարձյալ «կրակոտ» Թրամփի ժանրով էր, ինչը դժվար թե տատանվող ընտրողների վրա մեծ ազդեցություն գործի:
Սրանով հանդերձ, Թրամփը մնում է ընտրական գործընթացի անվիճելի առաջատարը, եթե Բայդենը շարունակի պայքարը:
Ընտրական գործընթացի հիմնական ինտիգը հենց Բայդենի շուրջ է՝ նա կմնա՞ ընտրական գործընթացում, թե՞ ոչ»։