«Ի՞նչ պատասխանել Ադրբեջանին»․ Սուրեն Սուրենյանց
![]() 228 Կիրակի, 21 հուլիսի, 2024 թ., 17:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ պատասխանել Ադրբեջանին Իլհամ Ալիևը հնչեցրել է հին ու նոր մի քանի պահանջներ՝ ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթ համաձայնեցնել ու փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Այնուամենայնիվ, ներկայացնեմ իմ որոշ դիտարկումներ Ալիևի պահանջների վերաբերյալ: Փախստականների վերադարձի թեման առնվազն այս պահին քննարկելի չէ: Երկու ժողովուրդների միջև անտագոնիզմի հաղթահարումը տասնամյակներ է պահանջում: Առանց ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության հաստատման՝ փախստականների վերադարձն ընդամենը հակամարտության նոր բորբոքման առիթներ է ստեղծելու: Հետևաբար, այս պահին այդ խնդրի քննարկումը բացարձակապես չի նպաստում կարգավորմանը: Մինսկի խումբը փաստացի լուծարվել է 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության հետևանքով, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախն ունիտար Ադրբեջանի մաս ճանաչելով՝ ըստ էության, փակեց ԼՂ խնդիրը, մանավանդ, որ այդ հայտարարությանը հաջորդեցին Արցախի բլոկադան, էթնիկ զտումներն ու հայաթափությունը: ԼՂ խնդիրը փակված է, ըստ այդմ՝ Մինսկի խումբը կորցրել է իր ակտուալությունը(հատկապես ՝ միջազգային գլոբալ հակադրության պայմաններում), եթե նույնիսկ անչափ դժվար է դա խոստովանելը: Հայաստանի Սահմանադրությունը, դրանում փոփոխությունները երբեք չպետք է դառնան հայ-ադրբեջանական կարգավորման մաս կամ Ադրբեջանի պահանջների թիրախ: Ես, անշուշտ, դեմ եմ Ադրբեջանի պահանջների միակողմանի բավարարմանը և «առանց բայցերի» խաղաղությանը, բայց նաև կարծում եմ՝ մենք պետք է քաջություն ունենանք ճանաչել մեր պարտությունը՝ երկրի զարգացման նախադրյալներ ստեղծելու համար»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
