«Դավիթ Բաբայանը բազմաթիվ անգամ փորձել է կապ հաստատել Միրզոյանի հետ․ չի հաջողվել». Հակոբյան

Օրերս ՔՊ-ական մի պատգամավոր վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով գտնվում է Բաքվի բանտում, այնպիսի տեղեկություններ ունի, որ եթե փոխանցի Ադրբեջանին՝ ՀՀ-ի համար վտանգավոր կլինի։ Լրագրողի այս դիտարկմանը 24-ի եթերում պատասխանեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը․ «Բաբայանը բացառիկ անձ էր, նա միակն էր, որ մշտապես ասել է, որ ՀՀ իշխանությունները որևէ կապ չունեն Արցախի իշխանությունների հետ, այդ կապն ու առնչությունը երկու անձերի մեջ է եղել՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի։ Բաբայանը բազմիցս ասել է, որ պատերազմից անմիջապես հետո, նույնիսկ դրան հաջորդող ժամանակահատվածում, բազմաթիվ անգամներ փորձել է կապ հաստատել ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ, ով ընդհանրապես որևէ կոնտակտի չի գնացել։ Ես առաջարկում եմ Միրզոյանին փորփրել հեռախոսը և գտնել բաց թողնված նամակները։ Բաբայանը բազմաթիվ անգամ ասել է, որ փորձում է կապ հաստատել՝ ճշտելու, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ, բայց, իր ասելով, ոչ մի անգամ չի հաջողվել խոսել Միրզոյանի հետ։ Արցախի պաշտոնյաները, եթե անգամ կարողացել են էստեղ որևէ մեկի հետ կապ հաստատել, դա եղել է միայն անձնական կապերի միջոցով»,-ասել է Հակոբյանը։

Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
2809:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
2009:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
10009:01
«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
9203:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
10002:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
10101:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
11100:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
12600:00