Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է երեխայի վրա

Հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան 08։40-ի սահմաններում թիվ 3 մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է հասցրել 6 տարեկան աղջկան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ։ Երեխայի հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Զորո Հովհաննիսյանն ասել է․ «Երկուշաբթի առավոտյան 6 տարեկան աղջիկ երեխայիս մեծ քույրը, ով 10 տարեկան է և եղբայրը, ով 12 տարեկան է թիվ 3 պարտեզ ուղեկցելիս են եղել, երբ պարտեզին մոտ տարածքում, էլեկտրացանցի մոտ թափառող շունը հարձակվել է երեխայի վրա և վնասվածքներ պատճառել։ Մեծ քույրն ու եղբայրը հազիվ են հասցրել քարերով վախեցնել շանը և իրենց քրոջը ամբողջովին արյունոտված տուն են հասցրել։ Մենք էլ տարանք հիվանդանոց, մի քանի կար դրեցին ու տուն ճանապարհեցին։ Դիմել ենք Գավառի համայնքապետարան, մարզպետարան, բայց բոլորն ասում են, որ իրենք իրավասություն չունեն, պետք է դիմենք Շրջակա միջավայրի նախարարություն: Արդեն որերորդ անգամն է, որ թափառող շունը հարձակվում է մարդկանց վրա»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
8910:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
9610:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
186Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
190Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
147Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
393Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
128Երեկ, 13:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
406Երեկ, 10:37