Կյանքը՝ Կիրանցում․ «Հրապարակ»
![]() 190 Ուրբաթ, 26 հուլիսի, 2024 թ., 08:35 «Հրապարակ»-ը գրում է․ «Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում սկսվող սահմանազատման գործընթացի ժամանակ ասում էր․ «Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարող ա՞ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»։ Սակայն սահմանազատումից հետո Կիրանցի կենսագործունեությունը խաթարվել է, ադրբեջանցիները վախի մթնոլորտ են ստեղծել, միջադեպեր են հրահրում՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհի հետ կապված, պնդելով, թե կան հատվածներ, որ հայկական կողմն Ադրբեջանի տարածքում է կառուցում՝ թույլ չեն տալու կառուցումն ավարտվի։ Մեզ պատմեցին, որ միջադեպերն այնքան են հաճախացել, որ շինարարները ժամերով պարապուրդի են մատնվում։ Բնակիչների հետ հոգեբանական զրույցների համար, ասում են, ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է պարբերաբար «գործուղվում» Կիրանց, որ համերկրացիներին համոզի, թե առաջիկայում ամեն բան լավ է լինելու, ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Բանն այն է, որ ունեցվածքից զրկված կիրանցեցիների փոխհատուցման հարցն էլ է շարունակում օդից կախված մնալ, ավելի քան 50 գույք է անցել Ադրբեջանին՝ 2 տուն, 3 կրպակ և հողատարածքներ: Գյուղում խոսում են, որ նրանցից 7-ը կտրականապես հրաժարվել է փոխհատուցումից, իսկ համաձայնողներից շատերն առայսօր չեն ստացել փոխհատուցումը և տեղյակ էլ չեն, թե խոսքը որքան գումարի մասին է, քանի որ բանավոր խոստումները թղթի վրա չեն արձանագրվել»։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
5410:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7310:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
6310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
7909:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8609:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
9009:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9107:06
