Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«ՔՊ-ականները տեսախցիկներից այն կողմ ասում էին՝ այո՛, միակողմանի զիջում է»․ Գառնիկ Դանիելյան

«ՔՊ-ականները տեսախցիկներից այն կողմ ասում էին՝ այո՛, միակողմանի զիջում է»․ Գառնիկ Դանիելյան
227
Կիրակի, 28 հուլիսի, 2024 թ., 12:06

«Էդ որ ասում են՝ սահմանազատում, սահմանագծում, լկտիաբար ստում են։ Պարզ է չէ՞, որ նման բան չկա»,- այս մասին «Երկիր մեդիա»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Երբ բոլոր փաստերը դնում էինք ՔՊ-ականների դեմը, տեսախցիկներից այն կողմ ասում էին՝ այո՛, միակողմանի զիջում է, ի՞նչ եք ուզում, պատերա՞զմ եք ուզում։ Դրա վառ օրինակն այն էր, որ Շահին Մուստաֆաևի գրասենյակը 31 բնակավայրերի վերաբերյալ պատասխան էր ուղարկել ՀՀ-ին՝ ասելով՝ դուրս չենք գալու այդ»,- հավելել է նա։

Գառնիկ Դանիելյանի հարցազրույցը