Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռուսամետից արևմտամետ դարձած Արամը ճիշտ է ասում». Գագիկ Համբարյան

«Ռուսամետից արևմտամետ դարձած Արամը ճիշտ է ասում». Գագիկ Համբարյան
256
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 03:12

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․ «Ռուսամետից արևմտամետ դարձած Արամը ճիշտ է ասում, որ Արևմուտքի շնորհիվ է, որ Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա, քանի որ հենց Արևմուտքն է Հայաստանին պարտադրում տալ Ադրբեջանին այն ի'նչ վերջինս ուզում է և հարձակման կարիքը չեզոքացվում է...
Հենց Արևմուտքը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ գլխավոր քարտուղար Միշելի քավորությամբ պարտադրեց Նիկոլին 2022 թ֊ի հոկտեմբերի 6֊ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որից հետո Բաքուն 9 ամիս Արցախը շրջափակեց, իսկ 2023 թ-ի սեպտեմբերին էլ իրականացրեց արցախահայության սպիտակ ցեղասպանությունը, որին Արևմուտքը շատ հանգիստ արձագանքեց...
Հենց Արևմուտքն է հիմա էլ ԱՄՆ-ի Պետդեպի խոսնակ Միլերի շուրթերով պարզ ասում, որ հայերը պետք է նոր ծանր զիջումների գնան (դե Միլերն ասեց փոխզիջումների, բայց բոլորն էլ հասկանում են, որ Բաքուն որևէ զիջման չի գնա և Միլերը փոխզիջում ասելով խաբում է հայությանը)...
Արևմուտքը թուրքերին ներգրավելով հակառուսական՝ Հարավային Կովկասը ռուսներից մաքրելու քաղաքականության մեջ, վճարում է դրա համար Անկարային ու այն վճարում է Հայաստանի հաշվին»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան