Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Խաշթառակի ժամանակավոր կամուրջն ընդամենը 3 օր աշխատեց»․ Ոսկան Սարգսյան

«Խաշթառակի ժամանակավոր կամուրջն ընդամենը 3 օր աշխատեց»․ Ոսկան Սարգսյան
188
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 10:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ, ինչքա՞ն գումարով էր կառուցել Խաշթառակի ժամանակավոր կամուրջը, որն ընդամենը 3 օր գործեց․
Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի ժամանակավոր կամուրջն ընդամենը 3 օր աշխատեց, 4-րդ օրը՝ հուլիսի 28-ի ժամը 15։15-ի սահմաններում վարարած Աղստևը սրբել-տարել է կամրջի ձախ եզրի հողը՝ շարքից հանելով կամուրջը։ Տեղում տեսա, որ փրկարար ծառայության աշխատակիցները դեղին ժապավեն կապելով և տեղում հերթապահություն սահմանելով՝ արգելափակել էին վթարային դարձած կամրջի մուտքը։ Հուլիսի 16-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, նրան հարցնելով՝ ո՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն գումարով է իրականացնում Խաշթառակի ժամանակավոր կամրջի շինարարությունը։ Մարզպետը պատասխանելով հարցմանս մեջ առկա այլ հարցերին՝ անտեսել է այդ հարցը։ Նույն հարցն ուղարկել եմ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանին, հիմնադրամից պատասխանել են, որ իրենք հարցմանը կպատասխանեն լրացուցիչ ուսումնասիրություններից հետո»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան