Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանի ամբիցիաները նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան չէին, որքան 22թ. աշնանից հետո». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի ամբիցիաները նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան չէին, որքան 22թ. աշնանից հետո». Տիգրան Աբրահամյան
168
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 10:12

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին զիջեց/հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Ակնայի շրջանները, Շուշին ադրբեջանցիները Արցախի՝ այդ պահին հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի շուրջ, խոշոր ենթակառուցվածքային աշխատանքներ սկսեցին:
Նախ մեկնարկեց դեպի Շուշի ճանապարհը, որից մեկ տարի անց արդեն երկրորդ՝ դեպի Շուշի գնացողը, որն անցնում էր նաև թունելներով:
Երկրորդ խոշոր ուղղությունը՝ դեպի Քաշաթաղ ու այնտեղից Քաշաթաղը Քարվաճառին կապող ճանապարհներն էին, որոնց մի մասը ևս թունելներով էր կառուցվում:
Ադրբեջանը 2021-22 թթ.-ին փորձում էր իր վերահսկողության տակ անցած հայկական շրջանները միմյանց կապելու և հայկական Արցախը օղակի մեջ վերցնելու ռազմավարական խնդիր լուծել:
2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, վերոնշյալ ուղղություններով ենթակառուցվածքային աշխատանքներում լուրջ փոփոխություններ մտցվեցին, որոշ տեղամասերում աշխատանքի ինտենսիվությունը կա՛մ կտրուկ ընկավ կա՛մ նույնիսկ դադարեց:
Իհարկե, ոչ միայն այս առումով, բայց այս հանգամանքը ևս հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ամբիցիաները նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան ամբիցիոզ չէին որքան 22թ-ի աշնանից հետո:
Ավելի պարզ ասած, ակնհայտորեն, պատերազմից անմիջապես հետո, Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել, հակառակ դեպքում որոշ մեգապրոյեկտներ լրիվ այլ կերպ կպլանավորվեին ու կիրացվեին:
Հայաստանի կառավարչի հայտնի հայտարարություններն Արցախն Ադրբեջան հռչակելու վերաբերյալ, ինչպես նաև՝ դրան հաջորդած քաղաքական քայլերը, տարածաշրջանում իրադրային կտրուկ փոփոխությունների բերեցին, որի հետևանքով նաև միջազգային դերակատարների դիրքորոշումներում վերանայումներ եղավ:
Հետևանքը՝ հանձնված ու հայաթափված Արցախն է:
ՀԳ. Լուսանկարում Արցախը Հայաստանին կապող Հակարի կամուրջն է, որը վերջին շրջանում միակ հագույցն էր մնացել, որով ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղությամբ տեղաշարժերն էր ապահովում: Մինչև 2023 թվականն այս հատվածը ամենաակտիվ ադրբեջանական շինհրապարակներից էր, իսկ հիմա շարժն անգամներով նվազել է»:

«Ադրբեջանի ամբիցիաները նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան չէին, որքան 22թ-ի աշնանից հետո». Տիգրան Աբրահամյան