«Խաղամոլությունը ենթագիտակցական ցանկություն է». Խաչատուր Գասպարյան
![]() 138 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 13:00 «Խաղամոլությունը հոգեկան հիվանդությունների դասակարգման մեջ դիտվում է որպես անձի հիվանդագին հակումների և սովորությունների խանգարումների մեկ տարատեսակ: Դա հիվանդություն է, այնպես, ինչպես սրտանոթային բնույթի, տեսողական և ցանկացած բնույթի այլ հիվանդություններ»,- 168TV-ի եթերում ասել է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ նշելով նաև խաղամոլության դրդող որոշ նախադրյալներ. «Ընտանեկան կոնֆլիկտային հարաբերությունները, ժամանակից շուտ ծնողներից մեկից զրկվելը, ընտանիքում փողի գերագնահատումը: Խաղամոլն իր գիտակցության մեջ ավելի լավ գիտի, որ խաղալը վնասակար է: Խաղամոլությունը գիտակցության մեջ չէ, դա ավելի ենթագիտակցական ցանկություն է: Խաղամոլները դառնում են ինքնամփոփ, ոչ մի ուրիշ բանից հաճույք չեն ստանում, բացի խաղալուց»: Ըստ Գասպարյանի՝ բուժումը սկսվում է խաղամոլի գիտակցումից. «Բուժման ամենակարևոր շրջադարձային կետը սկսվում է այն պահին, երբ խաղամոլը համոզվում է, որ այսպես այլևս ի վիճակի չէ շարունակել, ամբողջովին կախվածության ճիրաններում է: Եթե նա դա հասկանա և ընդունի, այդ դեպքում հնարավոր է՝ հոգեբանը, նաև հոգեբույժը համատեղ կարողանան օգնել: Ցավոք, խաղամոլության պարագայում բուժման կեսից ավելին անարդյունավետ է, քանի որ շատերը բուժումից որոշ ժամանակ անց ուժեղ սթրեսային վիճակների պատճառով նորից վերադառնում են իրենց հին սովորություններին»,-ասել է հոգեբանը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
