Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՀՀ ամենամեծ առողջարանային քաղաքն այլևս անվտանգ չէ». Գառնիկ Դանիելյան

«ՀՀ ամենամեծ առողջարանային քաղաքն այլևս անվտանգ չէ». Գառնիկ Դանիելյան
200
Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 15:42

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկարներ է տարածել՝ գրելով. «Հուլիսի 27-28-ը Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ անցկացրինք Վայոց ձորում:
Ինչպես հայտնի է, իշխանությունների թիրախում է նաև Տիգրանաշենը։
Մենք կանգ առանք Տիգրանաշենում, հարակից բնակավայրերում՝ ծանոթանալու անվտանգային իրավիճակին:
Այնուհետև բազմամարդ և արդյունավետ հանդիպում ունեցանք Վայոց ձորի բնակիչների հետ:
Այցելեցինք «Արշակունի» ռազմամարզական ՀԿ, որտեղ ծանոթացանք կազմակերպության գործունեությանը:
Երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ անմիջական շփումից հետո ուղևորվեցինք Ջերմուկ:
Ինչպես գիտեք, թշնամին հայտնվելով քաղաքի մատույցներում՝ թիրախավորել է Ջերմուկը: Ցավոք, Հայաստանի ամենամեծ առողջարանային քաղաքն այլևս շատերի համար գրավիչ և անվտանգ չէ:
Այս ամենի հետևանքով, բնակիչները հայտնվել են սոցիալական վատ պայմաններում. երկրում թանկացումներ են, առկա է աշխատանքի խնդիր, և շատ ջերմուկցիներ ճարահատյալ բռնում են արտագաղթի ճանապարհը:
Այս իրավիճակը փաստում է մի բանի մասին. անվտանգությունը առաջնային է և պետք է դառնա պետության թիվ մեկ գերակայությունը:
Մինչդեռ, օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ևս մեկ քաղաք հայտնվել է անվտանգային սպառնալիքների առաջ:
Իրավիճակը հնարավոր է շտկել միայն համազգային կոնսոլիդացիայի և ազգային իշխանություն ունենալու պարագայում:
Իսկ դեռևս գործող իշխանություններին խորհուրդ կտամ ամենուրեք մեր նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փոխարեն ուժային կառույցներին ուղղել ՀՀ տարածքների պաշտպանության գործին»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան