Հարսը փորձել է սուրճ պատրաստել, պայթյունն այդ պահին է եղել․ նոր մանրամասներ

Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 1-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում պայթյունի հետևանքով սեփական տուն է փլուզվել:
Պատահարի հետևանքով 12-ամյա Լուսինե Խաչատրյանը մահացել է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասել է՝ երեխան փլատակների տակ էր մնացել:
Հարևանները պատմել են, որ դեպքի պահին՝ լուսաբացին, տան տատիկը՝ Փառանձեմն ու հարսն են արթուն եղել: Հարսը փորձել է սուրճ պատրաստել, պայթյունն այդ պահին է եղել:
«Չէր երևա երեխեն, օգնելու հնար չկար, պատը փլվել էր վրեն: Փրկարարներն եկան, հարևաններն էլ, հանեցինք երեխուն, բայց մահացել էր: Մյուսները լուսամուտից դուրս էին եկել: Իրանց աշխատանքով ապրող մարդիկ էին»,- պատմել է հարևանը:
Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը լրատվականին հայտնել է, որ բուժօգնության են տեղափոխվել 31 և 56 տարեկան կանայք: Ընտանիքի հարսին ամբուլատոր բուժում է նշանակվել, տուն կգնա: Տիկին Փառանձեմը կմնա հիվանդանոցում:
«Տուժածն ունի 20 տոկոս այրվածքներ՝ դեմքի, վերին շնչուղիների և ձեռքերի հատվածում՝ 2-3-րդ աստիճանի»,- ասել է Խաչատրյանը:
Տունը ենթակա է հիմքից քանդման, քանի որ ամբողջովին վնասվել է: Վարչական ղեկավարի խոսքով՝ տարբերակներ են քննարկվում ընտանիքին նոր բնակարանով ապահովելու համար: Վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան:
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
111Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
307Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
163Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
160Երեկ, 10:54
ՀԱՀ-ում հրաձգության հետևանքով 11 մարդ է զոհվել
368Երեկ, 10:24
Փեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
27422.09.2026, 22:54
Կանգառում ծեծել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ նա հոսպիտալացվել է
20522.09.2026, 21:30
Ուկրաինան հարվածել է Սամարայի և Ուֆայի նավթավերամշակման գործարաններին
41222.09.2026, 14:24