Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել քաղաքապետին. «Ժողովուրդ»

Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել քաղաքապետին. «Ժողովուրդ»
155
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ., 08:54

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները սեպտեմբերին պատրաստվում են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու շուրջ քննարկումներ սկսել:
Ինչ արդյունք կունենան դրանք՝ դժվար է ասել:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը սահմանում է՝ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաև խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին»: