«Սյունիքն է լինելու թիրախը»․ Դավիթ Ջամալյան
![]() 247 Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ., 14:18 «Շատ բարդ է անգամ մեծ ծավալի օպերատիվ տեղեկություն ունենալով՝ կանխատեսել թշնամու հարվածի գլխավոր ուղղությունը, որովհետև թշնամին ամեն ինչ անում է, որ մինչև վերջին պահը հակառակորդը չիմանա իր ծրագրերի մասին, փորձում է մոլորության մեջ գցել։ Իմ կարծիքով Սյունիքն է լինելու թիրախը»,- «Երկիր Մեդիա»-ի եթերում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մատնանշելով, թե ինչո՞ւ է հենց Սյունիքը լինելու թիրախ․ «Ուղղակի 3-րդ բանակային կորպուսի հատվածում թշնամին ապահովագրել է իրեն։ Կուռ պաշտպանական համակարգը հիմա քանդվել է, իհարկե, մեկ տեղամասում՝ առանձին վերցրած, բայց, երբ որ ընդհանուր տեղամասի մեջ ճաք կա, արդեն շատ ու շատ ավելի բարդ է լինելու 3-րդ զորամիավորմանը նախաձեռնություն հանդես բերել։ Նախկինում, երբ Արցախը հայապատկան էր, 3-րդ բանակային կորպուսը լուրջ խնդիր ստեղծելու ֆունկցիան ուներ՝ ի թիվս այլոց։ Հիմա սկզբունքորեն այդ հարվածը հասցնելը էլի հնարավոր է, բայց շատ ավելի բարդ է, ավելի մեծ ռիսկերով է ուղեկցվելու, կորուստների հավանականությունը շատ ավելի մեծ է լինելու։ Մենք ունեինք տարիներով հստակ ձևավորված պաշտպանական գիծ, հիմա այդ ամբողջը քանդվեց և 3-րդ զորամիավորման համար դժվար է լինելու նախաձեռնություն հանդես բերել։ Դա նշանակում է, որ թշնամին, շատ հանգիստ լինելով, որ ինքը այստեղից խնդիր չի ունենա, իր ուժերը կկենտրոնացնի այնտեղ, որտեղից հիմնական հարվածը կարելի է հասցնել»,- ասել է փորձագետը։ |

«Հրապարակային խոստովանություն՝ կապիտուլյացիայի մասին»․ Անի Սամսոնյան
9202:06
«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան
13301:06
Հռոմի Պապն անընդունելի է համարել Իրանին ուղղված սպառնալիքները
19200:52
«ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը»․ Վենս (տեսանյութ)
22000:44
«Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին». Էրդողան
15200:29
«Ինչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում»․ Հրայր Կամենդատյան
157Երեկ, 23:54
«Այն ժամանա՞կ էլ ոմանք կարող էին կարծել, թե «բարձրակարգ» տղաները բանակում չեն ծառայում»․ Սենոր Հասրաթյան
149Երեկ, 23:48
«Հուսանք՝ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն»․ Արմեն Այվազյան
171Երեկ, 23:30
