«Ոտքերի անդամահատումից երեք տարի հետո է զինծառայողը ճանաչվել հաշմանդամ»․ ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է․ «2021թ․ հունվարի 23-ին Ա․Ա-ն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում ստացել է բեկորային վիրավորում։ Նույն օրը Ա․Ա-ն հոսպիտալացվել է, ստացած բեկորային վնասվածքների պատճառով ստորին վերջույթները անդամահատվել են։ 2021թ-ի փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Ա․Ա-ն ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվել է։ Մայիսի 16-ին Ա․Ա-ն Միասնական սոցիալական ծառայության կողմից ենթարկվել է բժշկասոցիալական փորձաքննության, բայց չի ճանաչվել հաշմանդամ։
ՀՔԱՎ գրասենյակը /կազմակերպության նախկին փաստաբան Հայկ Հակոբյան/ ստանձնել է Ա․Ա-ի իրավունքների պաշտպանությունը։ 2022թ-ի հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ պարտավորեցնելու Միասնական սոցիալական ծառայությանը Ա․Ա-ին հաշմանդամության երրորդ խումբ սահմանել։ Վարչական դատարանի 2023թ․ դեկտեմբերի 21-ի որոշմամբ Կազմակերպության հայցը բավարարվել է։
2023թ-ի հունվարի 13-ին Միասնական սոցիալական ծառայությունը բողոքարկել է կայացված վճիռը։ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշել է ՄՍԾ-ի բողոքը մերժել։
ՀՔԱՎ գրասենյակը շարունակել է Ա․Ա-ի իրավունքների պաշտպանությունը։ ՄՍԾ-ն, չհամաձայնվելով ՀՀ վարչական և վերաքննիչ վարչական դատարանի որոշման հետ, 2023թ-ի նոյեմբերի 29-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ վարչական դատարան։ 2024թ-ի մարտի 1-ին վճռաբեկ վարչական դատարանը որոշում է կայացրել՝ մերժելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բողոքի ընդունումը։
Ավելի քան երեք տարվա պայքարից հետո Ա․Ա-ի իրավունքները վերականգնվել են։
Միասնական սոցիալական ծառայությունը Ա․Ա-ին 2024թ․ հունիսի 7-ին սահմանել է անժամկետ 3-րդ կարգի հաշմանդամություն»։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54