«Վարակիչ հիվանդությունները չեն շրջանցում նաև Փարիզի օլիմպիական խաղերը»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 պորտուգալացի եռամարտի մարզիկներ հիվանդացել են Սեն գետում լողալուց հետո: Պորտուգալիայի հավաքականի 4 անդամներից երկու եռամարտիկ, ովքեր Սեն գետում լողացել են, բաց են թողել Փարիզ 2024 Օլիմպիական խաղերի իրենց եռամարտի մրցումներն աղիքային վարակի պատճառով: Տղամարդ մարզիկի կլինիկական ախտանշաններն ավելի ցայտուն էին, քան նրա կին գործընկերոջ մոտ, հայտնում է Պորտուգալիայի օլիմպիական կոմիտեն (COP): «Նրա կլինիկական վիճակն այժմ կայուն է, և COP-ի առողջապահական խումբն անում է ամեն ինչ պահպանողական բուժում ապահովելու համար, մարզիկը օլիմպիական ավանում է»,- ասված է COP-ի օգոստոսի 7-ի հայտարարության մեջ։ COP-ն ավելացրել է. «Վերջին մի քանի օրվա ընթացքում կին մարզիկի մոտ նույնպես դրսևորվել են նմանատիպ ախտանիշներ, բայց ավելի թեթեև ընթացքով»։
Բելգիան նույնպես չի մասնակցել Փարիզում կայացած եռամարտի խառը փոխանցումավազքին [5 օգոստոսի 2024] այն բանից հետո, երբ կին մարզիկը հիվանդացել է և նահանջել մրցույթից։ Նրա հետ միասին ևս 3 եռամարտիկ ավելի քան 100-ից, ովքեր մասնակցել են տղամարդկանց և կանանց մրցավազքերին հուլիսի 31-ին հիվանդացել են հաջորդ օրերին, թեև անհասկանալի է արդյո՞ք ջուրն էր պատճառը:
Մարզիկների մոտ զարգացած աղիքային վարակի նախնական պատճառը հավանաբար աղիքային ցուպիկի էնթերոպաթոգեն տարբերակն է, ինչը խոսում է գետի աղիքային աղտոտվածության մասին, սակայն չի բացառվում նաև հիվանդության վիրուսային կամ մակաբուծային ծագումը:
Հարկ է նշել, որ մի քանի բացառություններով, Սենում լողալն արգելված է 1923թ-ից, քանի որ ջուրը չափազանց աղտոտված է եղել: Փարիզը ձեռնարկել է հավակնոտ ծրագիր, 1,4 միլիարդ եվրո արժողությամբ՝ ենթակառուցվածքների բարելավումներ ապահովելու և լողը գետում հնարավոր դարձնելու նպատակով։ Ներդրումը ներառում է հսկա ավազանի կառուցում՝ անձրևաջրերի ավելցուկը հավաքելու, կեղտաջրերն ու կոյուղաջրերը գետից հեռացնելու համար»։

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
4707:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
9502:00
30 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիան կվերսկսի փոքր տրամաչափի զինամթերքի արտադրությունը
19101:08
«ԿԸՀ-ն գրանցեց հանրաքվեի նախաձեռնությունը»․ «Եվրասիական Ալյանս»
9800:18
Պուտինի և ռուս առնվազն 6 միլիարդատերերի սուպերզբոսանավերը խարիսխ են գցել Թուրքիայում
21800:04
Ռուսաստանը, Չինաստանը և ավելի քան 25 այլ երկիր ստեղծել են ԱԲ ոլորտում համագործակցության կազմակերպություն
135Երեկ, 23:35
«Ի՞նչ էր նշանակում լինել հին երևանցի». Սոնա Աղեկյան
87Երեկ, 21:54
«Արգենտինայի հավաքականը չի ասում՝ մենք քաղաքականությունից չենք հասկանում, մեզ մի խառնեք Մալվինյան կղզիների թեմաներին». Տիգրան Քոչարյան
82Երեկ, 21:36