Ուրբաթ, 17 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ո՞ր հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»

Ո՞ր հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»
48
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Դոնթի բանաձևով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձևավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել բոլոր 12 -ի համար էլ։ Բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։
Օրինակ, Բաբկեն Թունյանը, որն անցած ԱԺ-ում ղեկավարում էր տնտեսական հանձնաժողովը, առաջադրվել է ոչ միայն տնտեսականի նախագահի համար, այլեւ՝ ֆինանսավարկային ու բյուջետայինի, որը ղեկավարում էր Ծովինար Վարդանյանը՝ նա էլ է հայտ ներկայացրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը հակված է այս 2 հանձնաժողովներից մեկը տալ ընդդիմությանը։ Երկրորդ «հանձնվելիք» հանձնաժողովը, թերևս, կլինի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որտեղ թեկնածություն են առաջադրել Հասմիկ Հակոբյանն ու Տրդատ Սարգսյանը։ Հ․ Հակոբյանը նաև մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի համար է առաջադրվել, Տրդատ Սարգսյանը՝ առողջապահության։ Իսկ երրորդ զիջվողը կլինի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր ժամանակներում ընդդիմության ներկայացուցիչն է ղեկավարել»: