Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու և չվարձատրվելու կապակցությամբ։
Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության քարոզչությանը և աշխատել իշխող ուժի համար՝ խոստանալով, որ ընտրություններից հետո մեծ անակնկալ են ստանալու դրա դիմաց։ Խոսքն ընթացիկ հավելավճարների ու պարգևավճարների մասին չէ, այլ հենց ընտրությունների համար արված աշխատանքի դիմաց կլորիկ պրեմիայի։ Սակայն ընտրություններից հետո խոստացած անակնկալը «գրել են սառուցին», երբ որոշները հետաքրքրվել են ու պահանջել խոստացված անակնկալը, նրանց ասել են, որ չենք կարող բոլորին տալ՝ աղմուկ կբարձրանա։ Ապա ում պետք է, խրախուսել են, մեծամասնությանն էլ դասական ձևով «քցել»։
Երեկ տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հայտնի պիլոտային ծրագրի շրջանակներում ղեկավար կազմերին միլիոնանոց պրեմիաներ վճարելու համար։
Հիշեցնենք, որ մի անգամ վճարել են 25-ի դեկտեմբերին, ապա կես տարի չեն վճարել, որ ընտրություններից առաջ մարդկանց չզայրացնեն, հիմա նորից սկսել են վճարել»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
250Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
158Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
189Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
194Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
171Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15129.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13329.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29629.08.2026, 22:36