ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պարտվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին
![]() 207 Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2024 թ., 22:30 Երևանի քաղաքացիական դատարանը՝ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, որոշել է մերժել: ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պահանջում էր, որպեսզի Ավետիք Իշխանյանը հերքի, իբրև զրպարտություն պարունակող տվյալները: Տրդատ Սարգսյանը նաև պատճառված նյութական վնասի փոխհատուցում էր պահանջում։ Ավետիք Իշխանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Նախշքարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ որոշման մանրամասներին, ուստի, ավելի ուշ կանդրադառնա դրանց, բայց անչափ ուրախ է նման որոշման համար, որն արտացոլում է իրականությունը: «Հայցի երկու դրվագներով էլ դատավորը գտել է, որ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արել, ոչ թե զրպարտության և հերքման առարկա փաստեր է ներկայացրել, որի սահմանադրական իրավունքն ունի յուրաքանչյուր ոք»,- ասել է Զարուհի Նախշքարյանը: Հայցը վերաբերվում է անցյալ տարվա հուլիսի 27-ին Ավետիք Իշխանյանի կատարած գրառման հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
