«Կրեմլից պարգևատրվել է «կրեմլյան ականջներ» ունեցող շարժմանը չմիացած «անկախ» պատգամավորը»․ Հակոբ Բադալյան
![]() 258 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ., 10:42 Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարդում եմ, որ ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրով Բարեկամության մեդալով է պարգևատրվել Իշխան Զաքարյանը, Պատիվ ունեմ խմբակցության նախկին պատգամավոր, որը հիմա «անկախ պատգամավոր» է, որը շարունակում է ղեկավարել համահայկական խաղերի կազմկոմիտեն: Եթե հիշում եք, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման բարձր ալիքի օրերին Իշխան Զաքարյանի անունը շոշափվում էր վարչապետի անվստահության թեմայով քննարկման համատեքստում: Համառոտ լինելու համար նշեմ՝ ակնկալվում էր, որ Զաքարյանը կմիանա այդ թեման օրակարգ բերելու ստորագրահավաքին, հետո պարզվեց՝ չի միանում: Հիմա, Պուտինը պարգեւատրում է Զաքարյանին, որ աշնանը միանա՞, թե՞ պարգևատրում է, որ չի միացել։ Չէ որ էդ շարժումը «կրեմլյան ականջներ» ուներ, ըստ որոշ «աղբյուրների»: Փաստորեն ստացվում է, որ Կրեմլից պարգևի է արժանանում «կրեմլյան ականջներ» ունեցող շարժմանը չմիացած «անկախ» պատգամավորը։ Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե չարտացոլեր այն տխուր իրականությունը, թե ինչպես է հայ հանրային գիտակցությունը պարզապես ենթարկվում պրոպագանդիստական անվերջ պինգ-պոնգի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
