«Ուկրաինայի կողմից Ռուսաստանի մի քանի բնակավայրերի վրա հարձակումը զուտ պոպուլիստական նպատակ ունի». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Ուկրաինան հրետակոծության ու ցամաքային հարձակման է ենթարկել Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայր, այդ թվում Կուրսկի հատվածը։ Ենթադրաբար մի քանի ռուսական գյուղ գրավել են ուկրաինացի զինվորները։
Այս լուրը Հայաստանի ռուսատյաց զանգվածի համար ավելի ուրախալի է, քան եթե ասեինք, որ Արցախը ազատագրել ենք թշնամուց։
Իրականում ռուս-ուկրաինական պատերազմը, անկախ վիճակից, մեզ ուրախանալու որևէ առիթ չպետք է տա։ Պարզապես Ամերիկայի փողերով սնվողները ուրախանում են ռուսների խնդիրների համար, իսկ Ռուսաստանի փողերով սնվողները ծափահարում են ռուսներին։
Այնինչ, Ուկրաինայի կողմից Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայրերի վրա հարձակումը զուտ պոպուլիստական նպատակ ունի։ Եթե մարդիկ գոնե մի քիչ ծանոթանան Ուկրաինայի ներքին, հասարակական վիճակին, կտեսնեն, որ այդ երկրում կռվելու ցանկություն էլ ոչ ոք չունի, մարդկանց զոռով են բանակ տանում, քանի որ ոչ մեկը չի ուզում զոհվել Ամերիկայի ու Ռուսաստանի առևտրի պատճառով։
Հարձակվելով Ռուսաստանի սահմանամերձ մի քանի բնակավայրերի վրա' Ուկրաինայի իշխանությունները փորձում են իրենց հանրությանը ցույց տալ, թե ամեն ինչ կորած չէ, նիկոլերեն ասած' թեժ մարտերը շարունակվում են, Ուկրաինայի Արծրուն Հովհաննիսյանն էլ շարունակում է ասել, թե հաղթելու են... չնայած իրենք էլ են հասկանում, որ ռուսական զորքի համար օրերի հարց է Կուրսկը մաքրել ուկրաինական զորքից։ Իրականում ուժերի խիստ անհավասարություն կա։
Այս պայմաններում Ամերիկան արդեն ապահովագրում է ինքն իրեն' հայտարարելով, թե կապ չունի Զելենսկիի որոշումների հետ։ ԱՄՆ-ն չի ուզում չափից շատ լարվածություն ունենալ ՌԴ-ի հետ' գերադասելով զոհաբերել Ուկրաինան, բայց ոչ սեփական շահերը։
Միաժամանակ Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի համար բացում է ձեռքերը' հենց Կիևի վրա զանգվածային հարձակում սկսելու, և այլևս ոչ ոք չի կարող ռուսներին մեղադրել, թե Ուկրաինայի մայրաքաղաքին են խփում։ Ռուսաստանը առաջիկա օրերին կանցնի ավելի կատաղի ու զանգվածային հարձակման, իրականում կջախջախի ուկրաինական ևս մեկ ոգևորություն, և հայ ծակ փիլիսոփաները կրկին կլռեն, կարծես իրենք չէին կանխորոշում Պուտինի մահը կամ Ռուսաստանի անկումը»։

«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
210:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
4410:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
6807:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
10902:00
30 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիան կվերսկսի փոքր տրամաչափի զինամթերքի արտադրությունը
22801:08
«ԿԸՀ-ն գրանցեց հանրաքվեի նախաձեռնությունը»․ «Եվրասիական Ալյանս»
11100:18
Պուտինի և ռուս առնվազն 6 միլիարդատերերի սուպերզբոսանավերը խարիսխ են գցել Թուրքիայում
25100:04
Ռուսաստանը, Չինաստանը և ավելի քան 25 այլ երկիր ստեղծել են ԱԲ ոլորտում համագործակցության կազմակերպություն
153Երեկ, 23:35