«Կուրսկի մարզ ներխուժումն ավելի շատ քաղաքական գործողություն է»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց արևմտամետներն ու ռուսամետներն ուշադրության հետևում են Կուրսկի մարզում իրադարձություններին. ուկրաինական զինուժը մտել է ՌԴ Կուրսկի մարզ և քանի օր է ռուսական զորքը չի կարողանում հակառակորդին դուրս մղել այնտեղից։
Ուկրաինացիների առաջխաղացումն այս պահին կարծես թե կանգնել է, բայց դա, հնարավոր է, պայմանավորված է առաջին հերթին ուկրաինացիների լոգիստիկ դժվարություններով, քան ռուսական կողմի գործողություններով։
Այնուամենայնիվ սա ուկրաինացիների ավելի շատ PR-օպերացիա է, քան թե լուրջ փորձ իրավիճակը բեկելու, քանի որ ռազմաճակատի, այսպես ասած, «ավանդական հատվածներում» ռուսական հարձակումը շարունակում է ընթանալ մի քանի ուղղություններով և ուկրաինացիների վիճակը գնալով ավելի ու ավելի է մոտենում աղետալիի...
Չեմ կարող իսպառ բացառել, որ ուկրաինացիներն ինչ-որ խորը թաքնված տեղերում նոր ուժեր են պատրաստում ու կուտակում ևս մեկ անսպասելի հարված հասցնելու համար, բայց ներկա պատկերն հակառակի մասին է խոսում. Կուրսկի մարզ ներխուժումն ավելի շատ քաղաքական գործողություն է, քան ռազմական ու այն իրականացվում է ռազմաճակատի այլ հատվածներում ուկրաինացիների համար խիստ անհրաժեշտ ուժերի հաշվին»։

ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան
4721:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
5621:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
5920:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
8319:42
«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
7019:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
6719:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
17018:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
16017:43