Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Պուտինն ու Աբասը բանակցություններ են սկսել

Պուտինն ու Աբասը բանակցություններ են սկսել
644
Երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ., 15:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բանակցություններ են սկսել Նովո-Օգարևոյում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Աբասը պաշտոնական այցով Ռուսաստանում է օգոստոսի 12-ից։ Ակնկալվում է, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և Գազայի հատվածում հումանիտար աղետի համատեքստում: