«Ռուսաստանի ղեկավարության և ՀՀ նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի». Զատուլին

ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, գրում է NEWS.ru-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ նշանակումը միտված է մեղմելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը։ Լրատվամիջոցը նշում է, որ Արսենյանն ավելի վաղ հակառուսական հայտարարություններ է թույլ տվել և հաճոյախոսել Թուրքիայի հասցեին։
Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով հետ էր կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով որևէ մեկնաբանություն չէր տվել՝ վկայակոչելով դիվանագիտական էթիկան:
«Արսենյանը հոգով և տրամադրվածությամբ ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը»,- ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա կարծիքով՝ Հարությունյանին վարչապետի թիմ էին բերել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավով, որպեսզի Երևանի արտաքին քաղաքական գծի աստիճանական փոփոխությունը «քողարկեն» Մոսկվայում նրա ներկայության փաստով։ «Պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարությունը, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։

«Մենք նախկինում գործում էինք 06-ի մոդելի տրամաբանությամբ, այժմ՝ «Ռենջ Ռովեր»-ի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
711:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2211:12
«ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց ապրանքը եղել է հայկական հողերը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3111:06
Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
4110:24
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)
4210:18
«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
5009:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
7109:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
10609:37