«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղության պայմանագիր կնքված չէ, ՀՀ տարածքները օկուպացված են, իսկ Փաշինյանը խաղաղության մրցանակ է ստանալու.
Աստված եթե ուզում է մեկին պատժել, նրան խելքից զրկում է։ խելակորույս են բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են, թե Ադրբեջանի հետ վերջնական, արդար, կայուն խաղաղություն է հաստատվել, թե Ադրբեջանը իր զորքը հանելու է ՀՀ օկուպացրած տարածքներից, դադարեցնելու է հահահայկական քարոզչությունը, Արցախի վանքերի, եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների ավերումը։ 44-օրյա պատերազմից 6 տարի անց Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքել, Բաքվում տանջում են հայ գերիներին, Ադրբեջանի բանակն անընդհատ զինվում, զորավարժություններ է անցկացնում Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ, Փաշինյանին շնորհված խաղաղության փուչիկ մրցանակներով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալու համար։
Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է նրա՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։ Գերմանական կողմը, որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում առանձնացնում է նաև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և ոչ բռնի քաղաքականության շեշտադրումը։
Մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո»:

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
2015:12
«Քանի՞ զինվոր պետք է ինքնասպան լինի, որ Պապիկյան Սուրենն ու յուր ենթականները պաշտոնանկ արվեն»․ Դերենիկ Մալխասյան
2815:06
«Ձեր օրոք տղաները մահանում ու չեն հասնում տուն»․ Անուշ Միրզոյան
4014:48
«Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների»․ Գառնիկ Դանիելյան
5114:18
«Բանակում շունը տիրոջը չի ճանաչում»․ Սյուզի Բադոյան
6114:12
«Ամուլսարի հանքավայրի շահագործումը երկար տարիներ մտահոգությունների առարկա է»․ Ոսկան Սարգսյան
5814:06
«Եթե որոշեք հարց տալ՝ բա ո՞ւր են Ամուլսարի պահապանները, հիշեք»․ Թեհմինե Ենոքյան
6713:42
«Երևանին նայելիս չկա տպավորություն, թե քաղաքը սիրո դրսևորման առարկա է»․ Հակոբ Բադալյան
6912:18