Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նիկոլին թվում է, թե ժողովուրդն էժանագին ու ստամոքսի մեռած ամբոխ է»․ Նաիրի Հոխիկյան

«Նիկոլին թվում է, թե ժողովուրդն էժանագին ու ստամոքսի մեռած ամբոխ է»․ Նաիրի Հոխիկյան
273
Շաբաթ, 17 օգոստոսի, 2024 թ., 15:36

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ինչո՞ւ է Նիկոլն էժանագին նկարներ անում՝ հեծանիվ քշելով կամ խաշլամային ոգևորված նայելով։
Նրան թվում է, թե ամբողջ հայ ժողովուրդը հիմար ու անպատիվ, էժանագին ու ստամոքսի մեռած ամբոխ է, որը ուրախանում է միայն խաշլամայի ու թռի-վռի կյանքի համար։ Ու քանի որ Նիկոլին ու նրա թուրք տերերին այդպես է թվում, նա այդպիսի հիմար բաներ էլ մատուցում է ժողովրդին։
Բայց այդպես չէ։
Հայ ժողովուրդը ունի պատիվ ու արժեքներ, և դրանք ամենևին էլ խաշլաման չեն։
Պարզապես մեր ազգը թիկունքից դաշույն ստանալուց հետո դեռևս վերականգնման փուլում է։
Կվերականգնվի, կտեսնեք, թե ինչ պատիվ ու արժեքներ ունի։
Շատ շուտով»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան