Բագրատ Սրբազանի ուղերձը
![]() 262 Կիրակի, 18 օգոստոսի, 2024 թ., 23:00 Աստվածամոր վերափոխման տոնը հավատարմության, պատասխանատվության և անսահման սիրո մասին է: Այս մասին ասվում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձում: Այսօր Աստվածամոր Վերափոխման տոնին մենք ավանդության համաձայն խաղող ենք օրհնում՝ որպես առատության խորհրդանիշ և, միևնույն ժամանակ, որպես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդը։ Ինչպես խաղողի ճմլվելուց հետո ստացված գինին քաղցրություն է հաղորդում մեզ, այնպես էլ մեր Տերը, թեպետ դառն ճանապարհով, Իր արյան քաղցրությամբ գնեց մեզ։ Աստվածամոր Վերափոխման խորհուրդը երեք շերտ ունի. Առաջինը ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ խորհուրդն է. Հիսուս Քրիստոսի՝ Որդու հավատարությունն է իր մոր հանդեպ, ում նկատմամաբ խնամք տածեց մինչև անգամ Իր խաչի վրա գտնվելիս և ապա Աստվածամոր ննջումից հետո նրան վերափոխեց Իր մոտ։ Մենք էլ ենք այսօր կոչված ապացուցելու մեր ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ. ինչպիսի՞ հավատարմություն ունենք մենք ինքներս մեր նկատմամբ, Եթե մարդը սխալվում է և քաջաբար, առանց վախենալու, առանց ուրիշներին մեղադրելու իր բաժինով պատրաստ է կրել դրա պատասխանատվությունը, այդ սխալը նույնիսկ սխալ չի համարվի և այդ սխալը ոչ թե կկործանի, այլ կփրկի մարդուն, քանի որ ոչ միայն իր սխալը կսրբագրի, այլ իր շուրջը գտնվողներին ևս վեր կբարձրացնի՝ շահելով նրանց վստահությունը՝ ազնիվ գտնվելով ինքն իր հետ և ճանաչելով ինքն իրեն իր բոլոր տկարություններով ու զորեղ կողմերով։ Այսպիսին է ինձ համար այսօր Սուրբ Աստվածամոր Վերափոխման պատգամը՝ երկրից դեպի երկինք, մահվանից՝ կյանք, գերեզմանի կալանքից՝ ազատություն, ստի պարտություն և ճշմարտության հաղթանակ, կեղծիքի չքացում և արդարության ու ազնվության հռչակում և հատկապես՝ հավատարմություն, պատասխանատվություն և մեծագույն արժեք՝ ՍԵՐ։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
