Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Արա Աբրահամյանը ռուսաստանաբնակ հայերի անունից դիմել է Պուտինին

Արա Աբրահամյանը ռուսաստանաբնակ հայերի անունից դիմել է Պուտինին
547
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 00:12

Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և խնդրել, որ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում բարձրացնի Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարների հարցը։

Միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ ազգությամբ հայ միլիոնավոր քաղաքացիների անունից խնդրել է քննարկել հարյուր հազարավոր բռնի տեղահանված հայերի ճակատագիրը, ԼՂ-ի հայկական մշակութային-պատմական և հոգևոր-կրոնական ժառանգությունը, ինչպես նաև՝ ԼՂ-ում ապօրինի պահվող մի քանի տասնյակ հայ գերիների ճակատագիրը։