«Պուտինի «գիշերային» այցը Բաքու «մերձությունն» ընդգծող հանգամանք է»․ Հակոբ Բադալյան
![]() 257 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 09:18 Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Պուտինի «գիշերային» այցը Բաքու, և ուշ երեկոյան հյուրընկալվելը Ալիևներին, անշուշտ «մերձությունն» ընդգծող հանգամանք է: Այստեղ հետաքրքիր է, թե արդյո՞ք այդ հանգամանքի վրա պնդել է Ալիևը՝ որպես այցն ընդունելու պայման: Թե՞ ռուսական կողմն է «գաղափարի» հեղինակը, իսկ Ադրբեջանը պարզապես չի մերժել: Սա լոկ արարողակարգային դետալ չէ, այդ դետալներին պետությունների ղեկավարների այցերի ընթացքում տրվում է էական նշանակություն, քանի որ դրանք պարունակում են քաղաքական մեսիջներ: Օրինակ, այդ առնչությամբ հիշատակեմ մի դեպք՝ գրեթե քսանամյա վաղեմության: Եթե հիշողությունս չի դավաճանում, 2005-ի մարտին էր, Պուտինն այցելել էր Բաքու, որտեղից պետք է գար Երևան: Մամուլում գրվեց, որ Երևանը աշխատանք էր տարել, որպեսզի գիշերը Պուտինն անցկացնի Հայաստանում, այլ ոչ թե Ադրբեջանում: Պուտինը Երևան ժամանեց գրեթե կեսգիշերին: Անշուշտ, ընդհանուր առմամբ այս փոքր, բայց էական դետալներն այդուհանդերձ ներկայիս այցի ավելի մասշտաբային օրակարգի խճանկարի մի կտոր են: Օրակարգն ըստ իս ընդգրկելու է Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք և Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա, բայց առանցքային շեշտադրումն ըստ իս կլինի Հյուսիս-հարավի վրա: Ընդ որում, այդ մասին խոսում եմ արդեն շաբաթներ: Միաժամանակ, ուշադրություն դարձնենք, որ Բաքու այցի մասին խոսվեց Կուրսկում ուկրաինական գործողությունից հետո: Ինչո՞ւ չէր խոսվում մինչ այդ, ինչո՞ւ հուլիսին Աստանայում Ալիևի հետ հանդիպումից հետո չխոսվեց մոտալուտ Պետական այցի մասին: Կարծում եմ, այցի բուն մոտիվը առաջացել է Կուրսկում իրավիճակից հետո: Իսկ ի՞նչ իրավիճակ է եղել Կուրսկում: Ռազմական առումով հասկանալի է: Խոսքս քաղաքականի մասին է: Ինչպես արդեն ասել եմ, Կուրսկը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկու էական պայմանավորվածություն է եղել ԱՄն ու Ռուսաստանի միջև՝ այն էլ հետախուզությունների ներգրավումով: Կուրսկը որևէ կերպ չի տեղավորվում այդ ֆոնի մեջ: Հետևաբար, կամ Ուկրաինան «թռել» է ամերիկացիների «գլխի վրայով»՝ ի դեպ Վաշինգտոնը հենց այդպես էլ հայտարարում է, որ բացարձակ տեղյակ չի եղել, կամ ինչ որ այլ ուժային կենտրոն Կիևին մղել է այդ գործողության, ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների մեջ «սեպ» խրելու համար: Եվ այդտեղ հիշեցրի, թե, հենց Ուկրաինայի իշխող կուսակցության խմբակցության ղեկավարի խոսքով՝ ո՞վ էր տապալել 2022-ի մարտի ստամբուլյան համաձայնությունները՝ Բրիտանիան: Եվ ո՞վ էր վերջերս փորձում «խցկվել» հայ-ադրբեջանական տիրույթ: Բրիտանիան: Հարցերը պետք է նայել շղթայով, «լեռնաշղթայով»: Պուտինը Բաքու այցն ըստ ամենայնի «օրհնյալ» է նաև Վաշինգտոնի համար՝ Բրիտանիայի «դեստրուկտիվ» վարքագիծը զսպելու համար, այդ կերպ նաև ցույց տալու համար ռուսներին, որ իրապես կապ չեն ունեցել Կիևի գործողությունների հետ և հետևաբար մի ձեռքով պայմանավորվելով, մյուսով չեն խփել: Սա իհարկե բոլորովին չի նշանակում, թե այցն ունի ռուս-ամերիկյան ընդհանուր օրակարգ: Բոլորովին: Ինչ խոսք, շատ հարցերում նրանք կարող են ունենալ ընդհանրական մոտեցումներ, սակայն մեծ հաշվով, ըստ իս, ռուս-ամերիկյան կոմունիկացիան, քննարկումները ոչ թե ընդհանուր օրակարգի, այլ դիմակայության, այլ կերպ ասած՝ համաշխարհային պատերազմի կանոնների մասին են»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
