«Բաքուն էկոլոգիական մեղադրանքներ է ներկայացնելու»․ Հակոբ Բադալյան
![]() 190 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 11:12 Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում հայտարարել է, թե իբր Հայաստանի հանքարդյունաբերությունը աղտոտում է Արաքս գետն ու դրա հետևանքով Ադրբեջանը կրում է բնապահպանական վնասներ: Ադրբեջանի այս «մեղադրանքները» բոլորովին նոր չեն: Ինչպես արդեն ասել եմ, այս խնդրին պետք է վերաբերել լրջորեն: Cop29-ին ընդառաջ Ադրբեջանն ուժգնացնելու է իր այս մանիպուլյատիվ մեղադրանքների ալիքը, իսկ բուն միջոցառումը ծառայեցնելու է այդ հարցում «միջազգային կոալիցիա» ձևավորելուն, այդ կերպ քողարկելով բնապահպանության ոլորտում այն աղետները, որ Ադրբեջանում հետևանք են հենց Ադրբեջանի կառավարության քաղաքականության: Ադրբեջանի թիրախները շատ պարզ են՝ հարվածի տակ պահել Հայաստանի տնտեսության առանցքային երկու ուղղություն՝ հանքարդյունաբերություն և միջուկային էներգետիկա: Այլ կերպ ասած, խնդիրը դրված է ռազմավարական խորությամբ: Հետևաբար, Հայաստանից էլ պահանջվում է ռազմավարական ընդգրկմամբ վերաբերել մարտահրավերին, ինչը նշանակելու է պետության, բիզնեսի և հանրության համակարգված աշխատանք՝ մի կողմից Ադրբեջանի մտացածին մեղադրանքներին հանգամանալից, մասնագիտական և գիտական կոմպետենտությամբ պատասխանելու, մյուս կողմից նաև ընդհանրապես գլոբալ իմաստով Հայաստանի դիրքավորման ուղղությամբ աշխատելու համար: Կասկած իսկ չունեմ, որ, ինչպես պաշտպանական ոլորտում է Ադրբեջանը փորձել և որոշակի հաջողությամբ ուղղակի, թե անուղղակի ձևերով հավաքագրել մարդկանց, այդ թվում ԶՈՒ ներկայացուցիչների, այդպես էլ կարող է անել և գուցե արել է հանրային այլ ոլորտներում, այդ թվում գուցե էկոլոգիական՝ «ինքնուս էկոլոգների» տեսքով, որոնց գործունեությունը կարող է բավարարել ոչ այնքան Հայաստանի հանրային լավագույն շահը, որքան Ադրբեջանի՝ Հայաստանի տնտեսությանը ռազմավարական հարված հասցնելու նարատիվները: Սրա համար է նաև, որ այս շրջափուլում շատ կարևոր եմ համարում պետություն-բիզնես-հանրություն համակարգված աշխատանքի հանգամանքը: Կրկնեմ, այստեղ ոչ միայն մտացածին մեղադրաքներին հանգամանալից հակազդելու հարցն է, այլ նաև ընդհանրապես միջազգային առումով Հայաստանի գլոբալ դիրքավորման, նկարագրի վրա աշխատելու, որը կապահովի համադրելի, ներդաշնակ միջավայր էկոլոգիական պաշտպանության և բիզնես գրավչության առումով: Եվ մեկ այլ էական հանգամանք, կապված քննարկումների հետ՝ Հայաստանը մասնակցի՞ Բաքվում կայանալիք գագաթնաժողովին, թե՞ ոչ: Սա, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, իսկապես բավականին բարդ որոշում է, այն առումով, որ, եթե կա այդ միջոցով մեր գերիների տուն վերադարձնելու հնարավոորություն, ապա պետք է մտածել այդ մասին: Միևնույն ժամանակ, պետք է համոզված լինել նաև, որ Ադրբեջանում կայանալիք միջոցառմանը Բաքուն խտացնելու և հսկայական ալիքով ու ինտենսիվությամբ ներկայացնելու է Հայաստանի հասցեին այն մանիպուլյատիվ այսպես կոչված էկոլոիգիական մեղադրանքները, որ մինչև այսօր հնչեցրել է առանձին առիթներով: Հետևաբար, մասնակցության հարցը քննարկելիս պետք է նկատի ունենալ այդ հանգամանքը, ըստ այդմ՝ Հայաստանի անելիքը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
