«Պուտինը ջանում է սիրաշահել Ալիևին»․ Կարեն Հովհաննիսյան
![]() 221 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 11:18 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ-ից շատ արագ արձագանք եկավ մեր «Հայոց Պատմություն» առարկայի դասագրքում տեղ գտած «բռնակցում» տերմինի մասով։ Հետաքրքիր է, Պուտինը գիտի՞, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում Ռուսաստանի կայսրությունը ներկայացված է որպես թշնամի երկիր, որպես գաղութարար, որպես հալածողներ։ Պուտինը ջանում է սիրաշահել Ալիևին, որպեսզի ճակատ չբացի, տարածք չտրամադրի Իրանի դեմ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում, միևնույն ժամանակ կորցնում է ՌԴ-ի դարեր շարունակ ավանդաբար այս տարածաշրջանում երբեմնի լեզվական, մշակույթային, ուժային ներկայացվածությունը։ Ադրբեջանի դեպքում կորցրել է վաղուց, երբ Ադրբեջանը հրաժարվեց կիրիլատառ այբուբենից և անցում կատարեց լատինատառ այբուբենին։ Ամեն դեպքում, Ադրբեջանում Պուտինը Ալիևի հետ մեկ թեմա ունի խոսալու, քննարկելու, որ Իսրայելին տարածք չտրամադրի, մնացած թեմանները պետք է քննարկի այն պետության հետ, ում վերահսկողության տակ է հայտնվել Ադրբեջանը, դա Թուրքիան է»։ Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
