Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արցախի կորստով Սյունիքի համար մարտահրավերները ավելացել են»․ Գևորգ Փարսյան

«Արցախի կորստով Սյունիքի համար մարտահրավերները ավելացել են»․ Գևորգ Փարսյան
242
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 13:36

«Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անեիքն, որպեսզի Արցախի մեծ ողբերգության ականատեսը չդառնաինք։ Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են»,-լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Կապանի կենտրոնից տեսանելի են Ադրբեջանի դրոշները դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո, երբ հայկական կողմը զիջեց ստրատեգիական բարձունքները, որոնք զբաղեցրել էր Կապանի ինքնապաշտպանության ժամանակ»,-ասաց նա։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Փարսյանը նշեց, որ շատ բան չի կարող ասել, բայց իրենց համար անընդունելի է ցանկացած արտատարածքային միավոր Սյունիքի մարզում։

«Արցախի կորստով Սյունիքի համար մարտահրավերները ավելացել են»․ Գևորգ Փարսյան