Արցախում ծնված վերջին հայի պատմությունը
![]() 407 Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ., 20:42 Անահիտ Եղյանը «Մեդիահաբ»-ին պատմել է 11 ամիս առաջ իր գլխով անցած ամենադաժան, միաժամանակ ուրախ ավարտով պատմությունը։ Պետք է մայրանար։ Ամուսնու՝ Սերգեյի հետ մեծ երազանքներ էին պահել, հուսալով, որ բլոկադան մի օր կավարտվի և, որ Արցախում ամեն ինչ լավ կլինի։ Ամուսինները նախապես որոշել էին երեխայի անունը։ Անահիտը 44-օրյա պատերազմից հետո Հադրութից էր տեղահանվել ու ընտանիքի հետ բնակություն հաստատել Ստեփանակերտում։ Այնտեղ էլ ծանոթացել է Սերգեյի հետ, ընտանիք են կազմել։ Առաջնեկի ծնունդին սպասում էին առանձնակի ուրախությամբ։ Ու չնայած Արցախի պաշարման դժվարություններին՝ լավատեսությունը չեն կորցրել։ «2023-ի պատերազմով որոշվեց արցախահայության ճակատագիրը։ Ցավոք, ամեն ինչ կանխորոշված էր, պետք է լքեինք մեր հայրենիքը....»,- ասել է նա: Անահիտի խոսքով՝ Շուշիի մերձակայքում իրենց մեքենան կանգնեցրել են ադրբեջանցիները։ Սերգեյը բացատրել է իրավիճակը, սակայն, ադրբեջանցի ծառայողները չեն ընդառաջել հղի կնոջը, ասելով՝ «թույլ տվողը մենք ենք, չենք թողնում՝ առաջ շարժվեք։ Հետո առաջարկել են Անահիտին տեղափոխել Շուշի, որ երեխային այնտեղ ծննդաբերի, սակայն և՛ կինը, և՛ ամուսինը մերժել են, խնդրել, որ բացեն ճանապարհը գնան Գորիս։ «Ասում էին որ հետ գնաք իրենց խոսքով՝ Խանքենդի, այնտեղ բժիշկ չկա։ Դրա համար առաջարկում էին ինձ տանել Շուշի, ընդ որում, միայնակ, առանց ամուսնուս ներկայության։ Մինչ այդ ցավեր չունեի, բայց այդ պահին սկսեց ինքնազգացողություս վատանալ։ Ծննդաբերական ցավերի նախանշաններ էի զգում։ Ամուսինս հորդորում էր, իրենք կտրականապես մերժում։ Ասում էին՝ «առաջնեկդ է, չե՞ս ուզում առողջ ծնվի, իր մասին չե՞ք մտածում, մենք ձեր նման չենք, մենք կօգնենք ձեր կնոջը»։ Ի վերջո, այդ օրերին իրենց պետք էր, որ աշխարհին ինչ որ մարդասիրական շոու ցույց տային։ Մինչ Սերգեյը բանակցում էր ադրբեջանցիների հետ, Անահիտն այդ ընթացքում իրավիճակը բացատրում է տարածքում գտնվող ռուս խաղաղապահին։ Վերջինս համոզում է, որ ամուսինները հետ դառնան Ստեփանակերտ։ Այնտեղ պայթյունից հետո չնայած խառը իրավիճակ էր, բայց քիչ թվով բժիշկներ, այնուամենայնիվ, կային։ «Բախտս բերեց։ Չնայած ծննդատունն արդեն փակ էր, բայց ծննդատան աշխատակիցներից մեկը՝ տիկին Ավագյանը էմերջեյս ծառայություն ցուցաբերեց ինձ։ Նա իր բարեկամներից մեկի համար էր մնացել այնտեղ։ Հետո, երբ ասացին՝ դեռ քաղաքում է ծննդատան տնօրեն Վադիմ Օսիպովը, ուրախացա, հասկացա, որ բալիկիս կյանքին վտանգ չի սպառնում, բարեհաջող լույս աշխարհ կգա։ Օսիպովը ևս պետք է դուրս գար, բայց ինչ որ մեկը խնդրել էր, որ հղիներից մեկին զննի, որ կարողանա ճանապարհվել։ Ես դեռ ուժեղ ցավեր չունեի։ Ծննդաբերությունն արագացնելու համար արհեստական ցավերի դեղեր ընդունեցի»,- հիշում է Անահիտը։ Սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի շտապ բժշկական ծառայությունում լույս աշխարհ եկավ Արցախում ծնված վերջին հայը։ «Բուժանձնակազմը «Սպալնի մեշոկը» կտրել ու Արթուրիս համար տաք ու հարմար «կոմբինեզոն» էր պատրաստել։ Ես ճանապարհվել եմ ուղղաթիռով, այնտեղից շտապ օգնության մեքենայով մեզ բերել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գաղթի ճամփան մեր հետևից բռնել են ամուսինս ու սկեսուրս»,- հավելել է կինը։ Առավել մանրամանս՝ սկզբնաղբյուրում: ![]() |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52

