«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական պատվերով դատվեմ»․ Առուշ Առուշանյան
![]() 242 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 16:48 Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին պատժատեսակը փոխելու և նրան ազատազրկելու վերաբերյալ։ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն ավելի վաղ «Հրապարակ»-ի հետ զրույցում անգրագետ ծառայություն էր որակել Պրոբացիայի ծառայությունը, նշելով, որ այս կառույցի գործողություններն ապօրինի են։ Գորիսի քաղաքապետի դեմ սկսված իրավական գործընթացը որքանո՞վ է պրոբացիայի ծառայության տիրույթում, լրատվականը հետաքրքրվել է Առուշ Առուշանյանից։ Վերջինս նշել է, որ պրոբացիան արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ «Ես այս գործով դեռևս փաստաբան չունեմ։ Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,-նշեց նա։ Արդյո՞ք համարում եք այս գործընթացը քաղաքական հետապնդում, հարցին ի պատասխան Առուշանյանն ասաց՝ ոչ։ «Ես քաղաքական գործիչ չեմ։ Կալանավայրից դուրս գալուց հետո նույն օրն ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական պատվերով դատվեմ։ Ես պայքարել եմ Արցախի համար»,-ընդգծեց Գորիսի քաղաքապետը։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
