«Փաշինյանը խոստացել է միջանցքը տալ արևմտա-թուրքական ուժերին»․ Անդրանիկ Թևանյան
![]() 253 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 17:24 «Փաշինյանը միջանցքը խոստացել է տալ արևմտա-թուրքական ուժերին։ Եթե ամբողջ աշխարհn ուզում է, որ այդ ճանապարհը կամ միջանցքը աշխատի, ուրեմն, այդ միջանցքը աշխատելու է»,-«Նյուզ»-ի եթերում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային։ «Հարցը այն է՝ մեր սուվերենության կորստի գնո՞վ, մեր վերահսկողությա՞մբ, մեր զարգացման միջոցո՞վ, թե՞ ընդհանրապես Հայաստանի ոչնչացմամբ։ Արևմուտքն ուզում է, որ այդ միջին միջանցքը լինի, որպեսզի ինքը շրջանցի Ռուսաստանին, Չինաստանին և, ըստ էության, Իրանին կտրի Հայաստանից։ Թուրքիան ու Ադրբեջանը թուրանական աշխարհ են կառուցում այդ ճանապարհով։ Ռուսաստանին այդ ճանապարհը ձեռնտու չի, բայց հասկանում է, որ չի կարող դրա դեմ աշխատել և ասում է՝ այդ դեպքում թող դա լինի կոմունիկացիա, որը վերահսկեմ ես։ Փաշինյանը համաձայնել է հանձնել միջանցքը, բայց Թուրքիայի և Արևմուտքի պրոտեկտորատի տակ։ Հիմա ինքը վախենում է դա ուղիղ հայտարարել։ Ակնհայտ է, Փաշինյանը պատերազմ է սանձազերծելու և պատերզմով հանձնի այդ միջանցքը»,-նշել է Թևանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
