Գորիս համայնքը նորի՞ց կխորոշացնեն․ «Հրապարակ»
![]() 182 Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Առուշ Առուշանյանին պաշտոնից զրկելու, ապա նաև Պրոբացիոն ծառայության միջնորդությունը՝ ուղղված դատարանին, նրան կրկին կալանավորելու մասին, շատերին է զարմացրել, որովհետև թվում էր, թե Առուշն իր հարցերը լուծել է «իշխանության» հետ և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի միջնորդության շնորհիվ այլևս որևէ խնդիր չունի, սակայն, ինչպես տեսնում ենք, այս իշխանությունը, մի կողմից, շատ քինախնդիր է, մյուս կողմից՝ յուրայիններին «փուռը տալու» հարցերում էլ «աստված չունի»։ Բայց, մեր տեղեկություններով, Առուշի դեմ օպերացիան ավելի հեռուն գնացող նպատակ է հետապնդում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ աշնանը մտադիր են Տեղ համայնքը միացնել Գորիս խոշորացված համայնքին և նոր ընտրություններ անցկացնել, որի արդյունքում արդեն հսկայական համայնքի գլխին լրիվ յուրային մեկը կնշանակվի։ Բանն այն է, որ առջևում համապետական ընտրություններ են, և Առուշանյանը, ինչպես նաև Սյունիքի մյուս համայնքապետերը բոլորին ու ամեն ինչին կասկածող Նիկոլ Փաշինյանի լիարժեք վստահությունը չեն վայելում, և նա՝ հերթական վերարտադրմանն ընդառաջ, փորձում է իր ճանապարհից մաքրել բոլոր խոչընդոտները։ Թեպետ չի բացառվում, որ այս գործողությունները միտված լինեն Առուշին և մյուսներին ավելի շատ կոտրելուն, որ նրանք Փաշինյանին հավերժ հավատարմության երդում տան, եւ հարցը դրանով փակվի»։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
