Ի՞նչ է հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»
![]() 216 Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 19-ին, սակայն մինչ այդ նա 2015-ից 2018 թվականներին եղել է հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, միեւնույն ժամանակ նույն թվականներին եղել է ընտրական ծրագրերի համակարգող Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում: Գրիգորյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2020 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Անվտանգության խորհրդի քարտուղարը, որպես տրանսպորտային միջոց, հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, ինչը տարվա ընթացքում վաճառել է 7 մլն 350 հազար դրամով: Գրիգորյանը հաշվետու տարվա վերջում հայտարարագրել է 2020 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 11 մլն 500 հազար դրամով: Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 908 հազար դրամ, ինչը տարվա վերջում ավելացել է՝ դառնալով 978 հազար դրամ: Գրիգորյանի՝ ստացված վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 209 հազար դրամ, որը բնակարանի ձեռքբերման հիփոթեքի գումարն է, իսկ փոխառության մնացորդի չափը նույն ժամանակաշրջանում կազմել է 4 մլն 204 հազար դրամ»:
Արմեն Գրիգորյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 32 մլն 816 հազար դրամ, որից 22 մլն 859 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած գումարն է, 5 մլն 456 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացած գումարը, եւ 4 մլն 500 հազար դրամը «Ամերիաբանկ»-ի կողմից ստացած փոխառության (վարկ) գումարն է եղել: Հարկ է նշել, որ ՀՀ ներկայիս անվտանգության խորհրդի քարտուղարի կենսագրությունից նկատում ենք, որ նա, մինչեւ պաշտոնը զբաղեցնելը, բացի դասախոս եւ ՀԿ-ի ծրագրերի համակարգող լինելուց՝ որեւէ այլ պաշտոն չի զբաղեցրել եւ կարիերայի «պիկին» հասել է 2021 թվականին»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
