Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել»․ Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել»․ Ոսկան Սարգսյան
193
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 13:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ անկախության և պետականության մասին քաղաքացիների պատկերացումները և ընկալումները փոխվել են։ Դրանով նա փորձում է հիմնավորել սահմանադրության փոփոխությունը, նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չներառելը։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ սահմանադրության փոփոխության, սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը բացառելը։ 2018 թվականին իշխանության գալով՝ անցած 6 տարում Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, որ անկախության և պետականության մասին քաղաքացիների պատկերացումները փոխվել են, սահմանադրության փոփոխության կարիք կա»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան