Կարապետ Պողոսյանի պաշտպանները հայտարարություն են տարածել
![]() 193 Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 23:06 Կարապետ Պողոսյանի պաշտպանները հայտարարություն են տարածել. «2024 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մինչդատական վարույթում Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու, իսկ 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Ընդ որում, դատարանն արգելել է Կարապետ Պողոսյանին ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց։ Կարապետ Պողոսյանը, վրդովված լինելով իր նկատմամբ իրականացվող ապօրինությունից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի ճշմարիտ պատճառների մասին հայտնել է հանրությանը՝ իր բառապաշարում օգտագործելով այնպիսի արտահայտություններ, որպիսի արտահայտություններ տարբեր ժամանակահատվածներում օգտագործել են ներկայիս իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, և այդ արտահայտությունները իրավապահ մարմինների կողմից չեն համարվել անպարկեշտ: Օբյեկտիվ հիմք չունեցող և իրավաչափ նպատակ չհետապնդող տարբերակված մոտեցման արդյունքում Կարապետ Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար: Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները՝ այդ նպատակները կարող են լինել իշխանությանը դեմ արտահայտվողներին լռեցնելը, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների կողմից թույլ տրված ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար պատժելը, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու սպառնալիքի ներքո իշխանություններին հրապարակային քննադատելուց ձեռնպահ մնալուն հարկադրելը: Իրազեկում ենք նաև, որ Կարապետ Պողոսյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումներ անցկացնելու համար հրավիրված հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում: Կարապետ Պողոսյանի պաշտպաններ՝ Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
