«Միջպետական ճանապարհի շատ հատվածներ քանդված են, սարքող չկա»․ Ոսկան Սարգսյան
![]() 169 Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 17:30 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միջպետական ճանապարհի շատ հատվածներ քանդված են, սարքող չկա․ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի հատվածում, Դիլիջանի <<Գետափ>> ռեստորանի մոտ ճանապարհի եզրը մեծ երկարությամբ քանդված է։ Քանդված հատվածը ժապավենով մեկուսացված է, սակայն դա չի կարող խանգարել, որ խոշոր մի բեռնատար, կամ այլ ավտոմեքենա ընկնի իջվածքի մեջ։ Նման քանդված մեծ հատված կա նաև միջպետական ավտոճանապարհի Թեղուտ գյուղի եզրով ձգվող տարածքում։ Մայիսի 25-26-ին տեղացած անձրևներից վարարած Աղստևը շատ տեղերում վնասել է միջպետական ավտոճանապարհը, սակայն ճանապարհի եզրին, գետափնյա քանդված տեղերը դեռ չեն նորոգել։ Այդ ճանապարհը սպասարկում է <<Քյավառ սերվիս>> ՍՊԸ-ն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին Իջևանում կայացած ֆեստիվառին մասնակցելու համար հեծանիվով կամ ավտոմեքենայով անցել է այդ ճանապարհը, նա պետք է հանձնարարական տար՝ նորոգել քանդված հատվածները։ Սակայն ճանապարհի քանդված հատվածները չեն նորոգել։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
