«Կարո՞ղ էր միլիարդատեր Դուրովը չիմանալ, որ իր առնչությամբ Ֆրանսիայում կա նախաքննություն»․ Հակոբ Բադալյան
![]() 168 Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 10:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Թելեգրամի հիմնադիր Դուրովի ձերբակալումը հետաքրքիր է: Ֆրանսիայի ոստիկանությունը նրան ձերբակալել է Փարիզի օդանավակայանում, ուր ժամանել է մասնավոր օդանավով: Ըստ հաղորդագրության, նրան հետախուզում են հայտարարել և ձերբակալման օրդեր տվել այն ժամանակ, երբ օդանավն արդեն պատրաստվելիս է եղել վայրէջքի: Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալությունը եղել է իրականացված նախաքննության հիման վրա: Սա ևս հետաքրքիր է: Կարո՞ղ էր միլիարդատեր Դուրովը չիմանալ, որ իր առնչությամբ Ֆրանսիայում կա նախաքննություն, որ կա իր հանդեպ Ֆրանսիայի իրավապահների հետաքրքրություն: Բարդ է պատկերացնել, որ սոցցանցի սեփականատեր միլիարդատերը, որը մեծ հավանականությամբ սերտ գործակցություն կարող է ունենալ առնվազն ռուսական հատուկ ծառայությունների հետ, նրանցից չստանար զգուշացում, որ Ֆրանսիայում «հետաքրքրություն» կա իր հանդեպ: Ավելին, Դուրովը մասնավոր օդանավով Փարիզ է մեկնում Ադրբեջանից, կամ՝ ընդամենը երկու-երեք օր առաջ Ադրբեջանում լինելուց հետո, որտեղ նա շփվել է Ալիևի հետ, որն այդ օրերին էլ ընդունում էր Պուտինին: Ասում են, որ Պուտին-Դուրով հանդիպում չի եղել, քանի որ Պուտինն է հրաժարվել հանդիպման գաղափարից: Բայց, այն, որ Դուրովը այցի օրերին եղել է Բաքվում, թերևս նշանակում է, որ եղել է համենայն դեպս շատ բարձր մակարդակի կոմունիկացիա նրա և Կրեմլի միջև: Ահա, այդ ամենից հետո, նաև հաշվի առնելով հրապարակային մակարդակում Ֆրանսիա-Ադրբեջան դիմակայությունը, նա «միամիտ-միամիտ» գնում և ընկնում է Ֆրանսիայի իրավապահների ձե՞ռքը: Ներեցեք, բայց ես մի տեսակ չեմ հավատում այդպիսի «միամտություններին»: Այդ դեպքում, ի՞նչ է կատարվել կամ կատարվում: Իմ սուբյեկտիվ դիտարկման շրջանակում առայժմ երկու վարկած է: Կամ Դուրովին «հանձնում» են մեծ առևտրի շրջանակում, ընդ որում վստահ չեմ՝ Ֆրանսիայի՞ հետ մեծ առևտրի, թե՞ Ֆրանսիան այստեղ կոմունիկացիա է և ունի պարզապես սակարկության իր բաժինը: Կամ Դուրովը «մեծ կոմունիկացիոն» հանգույց է, որի համար ֆրանսիական բանտը պարզապես «ամենաապահով» տեղն է այդ գործառույթն իրականացնելու համար, ու դրանով է նաև հատկանշական, որ նա ըստ էության Պուտինի այցի ընթացքում Բաքվում գտնված լինելուց հետո՝ մեկնում է Փարիզ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
