Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Պետք է հրաժարվել մահմեդական մշակույթից». Աբրահամ Ավետիսյան

«Պետք է հրաժարվել մահմեդական մշակույթից». Աբրահամ Ավետիսյան
183
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 00:06

Զբոսավար Աբրահամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաժարվենք մահմեդական մշակույթից:
Կարճ ասեմ՝ ովքեր իրենց Հայ ու Քրիստոնյա են համարում պետք է հրաժարվեն ամեն տեսակ մահմեդական ազդեցություն կրող մշակույթից։ Մեր տարածաշրջանի մշակույթներն, ի տարբերություն Եվրոպական Ազգերի կամ Ասիական Ազգերի, շատ են կրում իրենց մշակույթների մեջ մահմեդական ազդեցությունը։ Իհարկե, պարսիկները մի փոքր բացառություն են։ Մաքրվել է պետք թե երաժշտության առումով, թե մտածողության առումով, թե ավանդույթների առումով, թե ընտանիքի առումով։ Հայերի մոտ կինը երբեք երկրորդ տեղում չի եղել՝ ինչպես մահմեդականների մոտ։ Մահմեդականների մոտ, ըստ դավանանքի, կինն անգամ մահից հետո դրախտ էլ չի գնում։ Այդքան արժեզրկված է կնոջ դերն անգամ կրոնի մեջ։ Ինձ համար առավել ընդունելի ու հաճելի են որոշ Եվրոպական Ազգերի և Ասիական Ազգերի մշակույթներ, քան Կովկասյան, որովհետև Կովկասյանն այժմ գրեթե ամբողջությամբ գտնվում է մահմեդական մշակույթի ազդեցության ներքո։ Ես ավելի լավա սևամորթների ստեղծած ջազը լսեմ, քան մահմեդականների լացն ու ողբը։ Քանի գնում, ավելի զզվելի է դառնում էս ամեն ինչը։ Էլ չասեմ, որ Հայ տղամարդկանցից շատերն էլ իրենց ճաշակով, կեցվածքով, բնավորությամբ ու արտաքին տեսքով աստիճանաբար սկսում են նմանվել չեչենների, աղվանների կամ արաբների։ Մահմեդական ազդեցությունն էնքան շատ ա, որ մեկ-մեկ մարդ ուզում ա գլուխը վերցնի ու փախչի էս երկրից, նամանավանդ Երևանի որոշ թաղամասերի, որոշ հատվածներում պահի տակ քեզ թվում ա, որ դու որևէ մահմեդական երկրում ես ապրում։ Դե թրքասեր, թրքահոտ, թրքանման, թրքահպատակ իշխանությունների մասին էլ խոսք չկա, քանի գնում, ավելի են մեր երկիրը վերածում թուրքական գավառի՝ զրկելով մարդկանց արժեհամակարգից, ստիպելով, որ հանուն լափի ու փողի ուրանան ամեն տեսակ ԱՐԺԵՔՆԵՐ»։