Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանի պսևդոարևմտամետ ճամբարից հնչել են ՀՀ-ում Telegram-ն արգելափակելու կոչեր»․ Սուրեն Սուրենյանց

«Հայաստանի պսևդոարևմտամետ ճամբարից հնչել են ՀՀ-ում Telegram-ն արգելափակելու կոչեր»․ Սուրեն Սուրենյանց
203
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 11:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել՝ դառնալով միջազգային ԶԼՄ-ների հիմնական թեմաներից մեկը:
Այս թեմային անդրադառնալու դեռ բազմաթիվ առիթներ կունենամ, սակայն այս պահին ավելի էական եմ համարում Դուրովի ձերբակալության հայաստանյան որոշ արձագանքների վրա կենտրոնանալը:
Հայաստանի պսևդոարևմտամետ ճամբարից հնչել են Հայաստանում Telegram-ն արգելափակելու կոչ-պահանջներ:
Այս մարդիկ, ովքեր իրենց կոչում են արևմտամետներ, իրականում արևմտյան արժեհամակարգի հետ որևէ առնչություն չունեն և սովորական էպատաժային «գրդոնչիներ» են, որոնք պատրաստ են պաշտպանել ցանկացած այլանդակություն, որը կանեն արևմտյան նեոլիբերալ շահախմբերը (նույնիսկ անտեսելով այն փաստը, որ Դուրովը լուրջ խնդիրներ ուներ նաև Պուտինի իշխանության հետ):
Հատուկ մեր պսևդոարևմտամետների համար տեղեկացնեմ, որ այն մեղադրանքները, որ ներկայացված են Դուրովին, հանգիստ կարող են ներկայացվել նաև իրենց սիրելի Ցուկերբերգին, որովհետև Instagram-ում երեխաներին էկսպլուատացիայի լուրջ խնդիր կա:
Ի դեպ, այս նույն հատկանիշներով Դուրովը չէր կարող ձերբակալվել մեր պսևդոարևմտամետների սիրած ԱՄՆ-ում: Այդ երկրի Հեռուստակոմունիկացիաների մասին օրենքի «230 գլուխը» հստակ սահմանում է, որ պրովայդերի կամ սերվիսի տերը պատասխանատվություն չի կրում իր հարթակում ինֆորմացիայի այլ մատակարարների համար:
Բայց սա մեր «եվրոնիկոլներին» չի հետաքրքրում:
Նրանք քծնում են Արևմուտքին ու Նիկոլին, ի դեպ՝ միայն իրենց հայտնի «լիբերալիզմով» հող նախապատրաստելով Հայաստանում ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի նկատմամբ պետական ռեպրեսիվ վերահսկողության ուժեղացման համար»: