Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Այցելեցի Նարեկ Մալյանին, ով 25 օրից ազատ կարձակվի». Տիգրան Աբրահամյան

«Այցելեցի Նարեկ Մալյանին, ով 25 օրից ազատ կարձակվի». Տիգրան Աբրահամյան
180
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 18:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանտերում քաղբանտարկյալներին այցելությունները շատ փաստաբանների, պատգամավորների համար առօրյա աշխատանքի մաս է դարձել:
Ցավոք, իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ ուղղությամբ այցերը մշտապես ակտուալ լինեն:
Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Մալյանին, ով 25 օր հետո ազատության մեջ կհայտնվի:
Նարեկը 1 տարվա ազատազրկման է ենթարկվել, որի ժամկետը կլրանա սեպտեմբերին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Արմեն Աշոտյանին, ով 1.2 տարի է ապօրինի անազատության մեջ է, իսկ նրա գործով դատական նիստերը վաղուց անցել են բարոյականության և տրամաբանության գծերը:
Չնայած այն հանգամանքին, որ մեծ թվով քաղբանտարկյալներ այս պահին ազատության մեջ են, սակայն քրեական գործերը չեն կարճվում և իշխանությունը տարբեր միջոցներով այդ հանգամանքը՝ որպես ճնշման միջոց է կիրառում»: