Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանին վերաբերվող արտաքին քաղաքական հարցերը քննարկվում են ՀՀ-ի բացակայության պայմաններում». Տիգրան Աբրահամյան

«Հայաստանին վերաբերվող արտաքին քաղաքական հարցերը քննարկվում են ՀՀ-ի բացակայության պայմաններում». Տիգրան Աբրահամյան
146
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 09:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր մեկնում է Անկարա՝ հանդիպելու իր թուրք գործընկերոջը: Ըստ այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրության, քննարկվելու է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թեմաներ:
Օրեր առաջ էլ հայ-ադրբեջանական թեման երկկողմ քննարկման առարկա էր դարձել Բաքվում՝ ՌԴ նախագահի այցի շրջանակներում:
Ի՞նչ է ստացվում. Հայաստանին վերաբերվող հիմնական արտաքին քաղաքական հարցերը ոչ միայն քննարկվում են Հայաստանից դուրս, այլ նաև ՀՀ-ի բացակայության պայմաններում:
Արտաքին դերակատարները, մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները սահմանում են օրակարգեր, առաջնահերթություններ, իսկ հայաստանյան իշխանությունները միակ բանը որ ստեղծված իրավիճակում անում են՝ հասարակությանը արհեստական լայվերով, տիկտոկյան նյութերով շրջափակելն է ու առանցքային խնդիրներից մեկուսացնելն է»: