«Տեղի է ունեցել ոչ թե դատական քննություն, այլ՝ գործ կարել»․ Արամ Օրբելյան
![]() 191 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 13:12 Ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական հերթական նիստը, որին պաշտպանական կողմից ներկա է փաստաբան Արամ Օրբելյանը։ «Դատական ակտերի վերլուծությունից պարզ է դառնում, որ փորձել են ստանալ Հրայր Թովմասյանի տունը խուզարկելու որոշումներ, բայց չեն ստացել։ Հետո այդ հանգամանքը թաքցնելով ինչ-ինչ եղանակներով ստացել են, որպեսզի նրա տանը գտնեն 8 միլիոնը գերազանցող իրեր։ Ակնհայտ երևում է՝ խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որ տեղի է ունեցել դատական քննություն, այլ տեղի է ունեցել գործ կարել։ Սույն քրեական գործի շրջանակներում նպատակ է եղել ոչ թե արդարության ինչ-որ գործընթաց իրականացնել, այլ հասնել թաքնված օրակարգի, այն է՝ հեռացնել Հրայր Թովմասյանին ՍԴ-ի նախագահի, հետո էլ՝ ՍԴ դատավորի պաշտոնից»,- նիստի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Հիշեցնենք՝ 2019-ին Հրայր Թովմասյանի դեմ հարուցված գործն առնչվում է նրա՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
