Դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում․ «Հրապարակ»
![]() 186 Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Դիլիջանում ավարտվեց դեսպանների աշխատաժողովը, որի մեկնարկին մասնակցել էին նաև ՀՀ վարչապետը, նախագահը, փոխվարչապետները: Տեղեկատվություն գրեթե չտրամադրվեց, միայն ՀՀ նախագահի ելույթը տեղադրվեց: Մեզ պատմեցին, որ վարչապետն ուղղակի նվաստացրել է 50-ից ավելի դիվանագետներին, որոնց աշխարհի բոլոր անկյուններից կանչել բերել էին Հայաստան: Քամահրական ու կոպիտ լեքսիկոնով իր վիճելի ու կիսագրագետ մտքերն է արտահայտել, համարյա ուլտիմատում տվել, թե՝ դուք իմ ու ԱԳՆ-ի աշխատողներն եք, պարտավոր եք աշակերտի նման կատարել հրահանգները, եթե իմ բռնած գծի հետ համաձայն չեք, դիմում գրեք: Թեև պարզ չէ, թե ինչ քաղաքական գիծ է առաջ տանում, բայց մի քանի հոգի համարձակվել են խիստ մեղմորեն կարծիք հայտնել, ինչը չի լսվել: Տեղեկացանք նաև, որ դիվանագիտական կորպուսում փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ ռոտացիաներ: Մեզ հասած տեղեկություններով՝ քննարկվում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում դեսպանների փոխատեղումների հարցը: Խոսրով Հարությունյանի փեսային՝ Արմեն Պապիկյանին, Ավստրիայից կտեղափոխեն Ստրասբուրգ՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանին կտանեն Փարիզ, Ֆրանսիայում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հավանաբար, կմեկնի Շվեյցարիա՝ Ժնև, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կտեղափոխվի Վիեննա: Ռոտացիա է սպասվում նաև արաբական երկրներում պաշտոնավարող դեսպանների շրջանում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
